Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանը սկսել է աշխատանքը

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին սկսել է աշխատանքը ՀՀ-ում: Այս մասին տեղեկացավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

«Այսօր դեսպան Լին Թրեյսիի առաջին աշխատանքային օրն էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը:
Բարի՛ գալուստ, տիկին Դեսպան»,- ասված է գրառման մեջ: 

Ավելի վաղ Լին Մ. Թրեյսին երդվել էր ծառայել Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան: Դեսպան Թրեյսին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավագ կադրային դիվանագետ է և Հայաստանում ներկայացնելու է Միացյալ Նահանգների նախագահին:

Տեսանյութեր

Լրահոս