Բաժիններ՝

Առնվազն 24 մարդ է զոհվել Կահիրեի կենտրոնական կայարանում տեղի ունեցած հրդեհից. Al Shorouk

Փետրվարի 27-ին առնվազն 24 մարդ է զոհվել, եւս ավելի քան 50 հոգի՝ տուժել Կահիրեի կենտրոնի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի եւ սաստիկ հրդեհի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Al Shorouk առցանց հրատարակությունը: Ավելի վաղ Sky News Arabia հեռուստաալիքը հայտնել էր յոթ զոհվածների եւ 15 տուժածների մասին:

Նախնական տեղեկատվության համաձայն, գնացքը դուրս է եկել դեպոյից եւ մեծ արագությամբ բախվել ծածկված պլատֆորմին: Դրա հետեւանքով տեղի է ունեցել պայթյուն, կրակն արագորեն տարածվել է «Ռամզես» կայարանի շենքերից մեկի վրա: Պատահարի վայր են փոխադրվել տասնյակ հրշեջ հաշվարկներ եւ շտապօգնության մեքենաներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս