Մոսկվան և Դամասկոսը Վաշինգտոնից պահանջել են Սիրիայից դուրս բերել անօրինականորեն այնտեղ գտնվող ուժերը
Ռուսաստանը եւ Սիրիան կոչ են անում Միացյալ Նահանգներին՝ Սիրիայի տարածքից դուրս բերել անօրինականորեն այնտեղ գտնվող իրենց զինված կազմավորումները: Այդ մասին ասված է երկու երկրների միջգերատեսչական համակարգող շտաբների համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է փետրվարի 27-ին:
«Նաեւ կոչ ենք անում ԱՄՆ-ին, որի ռազմական ստորաբաժանումներն անօրինականորեն գտնվում են Սիրիայի տարածքում, հեռանալ երկրի սահմաններից»,-նշվում է հայտարարության մեջ՝ փախստականների «Էր-Ռուկբան» ճամբարի իրադրության կապակցությամբ, որը գտնվում է ԱՄՆ-ի կողմից վերահսկվող Էտ-Տանֆ գոտում:
Բացի այդ, հայտարարության մեջ նշվում է, որ Էտ-Տանֆի գոտում գտնվող ԱՄՆ-ի խմբավորման հրամանատարությունը խոչընդոտում է ճամբարից փախստականների դուրս գալուն: ՌԴ-ն եւ Սիրիան ընդգծում են, որ «Էր-Ռուկբան»-ում ծանր հումանիտար իրադրություն է, մասնավորապես, կանայք, երեխաներն ու հաշմանդամները ոչ մի աջակցություն չեն ստանում: Բարձր Է մնում նաեւ բռնության մակարդակը, այդ թվում՝ սեռական, հաղորդել է ՏԱՍՍ-ը: