Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ
ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իր նորաստեղծ ՀԿ-ի գործունեության վերաբերյալ մի շարք հանդիպումներ են ունեցել:
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ այս օրերի ընթացքում «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության գործունեության վերաբերյալ մի շարք հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բազմաթիվ դեսպանների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։
Քննարկել ենք կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, այս փուլում քաղաքացիական հասարակությանը բնութագրական խնդիրները, դրանց հաղթահարման վերաբերյալ մեր տեսլականը: Քննարկել ենք նաև համագործակցության ձևաչափերն ու հնարավորությունները: Հսկայական անելիք կա, ու մեր առաջիկա անելիքները դրա վառ ապացույցն են լինելու: Հանդիպումները լինելու են շարունակական»,- գրել է նա:
Հարգելի գործընկերներ,Ցանկանում եմ տեղեկացնել, որ այս օրերի ընթացքում «Իրավական կրթություն եւ վերահսկողություն»…
Gepostet von Arpine Hovhannisyan am Dienstag, 26. Februar 2019