ԱՀ-ում կձևավորվի քննչական կոմիտե. Հայկ Գրիգորյան
Արցախի ոստիկանապետի առաջարկությամբ հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ քննարկել ենք ԱՀ-ում նոր իրավապահ մարմնի՝ քննչական կոմիտեի ձևավորման մասին մի շարք հարցեր:
Այս մասին՝ փետրվարի 25-ին, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ նշելով, որ քննչական կոմիտեն կկատարի ԱՀ տարածքում տեղի ունեցած հանցագործությունների քննությունը:
«Քննչական մարմինը պետք է լինի արտագերատեսչական, որպեսզի ապահովի առավել օբյեկտիվություն և քննիչների անաչառ քննություն: Դրանք իրականացնելու համար անհրաժեշտ է ցանկությունն է և կամքը, որոնք էլ կան»,-մասնավորապես ասել է Հ. Գրիգորյանը: