«Զարիֆը հեռացավ, ճամփան բաց է». Նաթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի պաշտոնաթող լինելու մտադրությունը մեկնաբանել է «ճամփադ բաց է» բառերով եւ խոստացել է թույլ չտալ, որ իրանցիների մոտ միջուկային զենք հայտնվի։
«Զարիֆը հեռացավ, ճամփան բաց է: Քանի դեռ ես այստեղ եմ, Իրանը միջուկային զենք չի ստանա»,-գրել է Նաթանյահուն Twitter-ում:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Երուսաղեմում Իրանի իշխանություններին՝ իրենց միջուկային հավակնություններով, տարածաշրջանային էքսպանսիայով եւ հակաիսրայելական հռետորաբանությամբ, որպես թիվ մեկ սպառնալիք են ընկալում ազգային անվտանգության համար: