Բաժիններ՝

Ո՞րն է Իրանի ԱԳ նախարարի հրաժարականի պատճառը

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը պաշտոնաթող է եղել երկրի նախագահի դիվանատան հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուր:

Նրա խոսքով՝ Զարիֆը տեղեկացված չի եղել Թեհրան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ նախօրյակին կայացած այցի մասին:

Փետրվարի 25-ին Ասադն աշխատանքային այցով ժամանել էր Թեհրան եւ հանդիպում ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ:

Փետրվարի 25-ին Զարիֆը հայտարարել է իր հրաժարականի մասին: Համապատասխան հաղորդագրությունը զետեղված է Instagram-ում նրա էջում: Դեռեւս հայտնի չէ, թե այն ընդունել է արդյոք Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս