Բաժիններ՝

Նախկինում ես խաղում էի՝ հանուն Կրիշտիանու Ռոնալդուի, հիմա ես առաջատարն եմ». Բենզեմա

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման պատմել է Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց առաջ և հետո դաշտում իր ինքնորոշման մասին:

«Հիմա ես առաջատար եմ հարձակման մեջ: Նախկինում ես խաղում էի Կրիշտիանուի կողքին և աշխատում էի, որ նա, որքան հնարավոր է, շատ գոլեր խփի: Ես ինչ-որ մի տեղ ռադարի վրա էի, բայց հիմա եկել է ժամանակն ապացուցելու՝ ով է այստեղ ցանկանում գնդակներ խփել:

Բայց շատ տխուր է, երբ մարդիկ կենտրոնանում են միայն վիճակագրության վրա և, թե ում հաշվին որքան գոլ կա: Ինձ համար ֆուտբոլը խաղ է, այլ ոչ՝ վիճակագրություն: Սա բասկետբոլ չէ: Ֆուտբոլը պետք է պահպանի շոուի իր կարգավիճակը»,- Բենզեմային է մեջբերում Managing Madrid-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս