Բաժիններ՝

Բջջային խաղեր, որոնք կօգնեն օգտակար անցկացնել ազատ ժամանակը

Ասում են, որ բջջային խաղերը միայն ժամանակ անցկացնելու համար են և բնավ օգտակար չեն: Սակայն, հասանելի են հարյուրավոր խաղեր, որոնք ոչ միայն օգնում են անցկացնել ազատ ժամանակը, այլև զարգացնում են երևակայությունը, հիշողությունն ու տրամաբանությունը:

Monument Valley 2

Սա գլուխկոտրուկ է, որը գրավում է ճարտարապետական տարրերի առկայությամբ և նկարչական շատ ոճերի համադրմամբ: Գլխավոր հերոսներն իրենց նպատակներին հասնելու համար պետք է քանդեն ամրոցներ, խախտեն ֆիզիկայի օրենքներ և այլն:

Hero Academy 2

Այս քարտային խաղը ռազմավարության զարգացման համար է: Խաղը կարելի է խաղալ միայնակ, ինչպես նաև մրցել մյուս օգտատերերի հետ:

Wrecking Mad

Այս գունեղ խաղում դուք դառնում եք խենթ գերինժ, ով պետք է փախչի ոչ պակաս խենթ գիտնականից: Գիտնականը շատ նման է մինիոնների մասին պատմող հայտնի մուլտֆիլիմի բժիշկի Նաֆարիոյին: Գլխավոր հերոսի միակ զենքը մետաղական գունդն է, որի միջոցով պետք է անցնել փորձությունները:

Hidden Folks

Այս խաղն առաջարկում է գտնել ձեռքով նկարված տարբեր իրեր հսկայական տարածքներում: Պետք է ուսումնասիրել նկարի ամեն մի միլիմետրը, որպեսզի կարողանաք գտնել ծառի հետևում թաքնված տղամարդուն կամ օձին՝ խոտերի մեջ:

Old Man’s Journey

Այս գլուխկոտրուկն ունի շատ յուրահատուկ սյուժե: Խաղում նկարագրված է ծերուկի կյանքը՝ համեմված անցյալի մասին հիշողություններով: Գեյմերը պետք է ճանապարհորդի տարբեր ժամանակներում և վայրերում, որպեսզի գտնի իր հարցերի պատասխանները:

Linn: Path of Orchards

Այս խաղը գլուխկոտրուկների սիրահարների համար է: Դուք պետք է մանրամասնորեն մտածեք Ձեր բոլոր գործողություններից առաջ և արագ արձագանքեք մակարդակների փոփոխությանը: Առաջին իսկ քայլից հետո հողը կարող է անհետանալ ոտքերի տակից, իսկ հիմնական նպատակը կարող է տեղափոխվել էկրանի մյուս կողմը: Նման փոփոխություններին պետք է պատրաստ լինել:

Fire Emblem Heroes

Nintendo-ի ռազմավարության ուղղություններից մեկը մեծ պատմություն ունեցող խաղերի վերաթողարկումն է: Առաջին հայացքից շատ պարզ այս խաղում կան մի շարք փոփոխություններ՝ հերոսները, լանդշաֆտները, պայքարի տարբերակները և այլն:

Geometry Defense 2

Tower Defense-ի ոճով այս խաղը հագեցած է շատ գրաֆիկայով և երկրաչափական մարմիններով: Պետք է կառուցել 6 տեսակի ամրոց, որոնց մեջ կարելի է կատարել բազում փոփոխություններ:

Onraid

2D շութերը շատ դինամիկ է և պարունակում է շատ լոկացիաներ: Խաղը կարելի է խաղալ թե՛ երկու հոգով, թե՛ մեծ խմբով: Այն առաջարկում է 10 ունիկալ կերպարներ, 70 տեսակի զենք և 90 գադջեթներ:

Dragons: Titan Uprising

Այս գլուխկոտրուկը բոլոր նրանց համար է, ովքեր սպասում են «Ինչպես ընտելացնել վիշապին» ֆիլմի երրորդ մասին: Խաղում Դուք պետք է հավաքեք թռչող հրեշների բանակ, որոնցից յուրքանաչյուրը կարող է գրոհել թշնամիներին այն դեպքում, երբ դաշտում անհետանա իր գույնի քարը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս