Բաժիններ՝

Ինչ պետք է անել մինչև մարտի 31-ը. Հորոսկոպ

Գարունն իրադարձություններով լի ժամանակ է: Ինչ պետք է անի կենդանակերպի յուրաքանչյուր նշան մինչև մարտի 31-ը:

Խոյ- Խոյին անհրաժեշտ է սովորել հաշվի նստել շրջապատող մարդկանց հետ: Պետք չէ ազատություն տալ սեփական էգոիզմին: Սովորեք Ձեր ձեռքերում պահել Ձեզ և Ձեր էմոցիաները, որպեսզի ցավ չպատճառեք մոտ մարդկանց, ընկերներին և գործընկերներին:

Ցուլ- Աստղերը Ցուլերին խորհուրդ են տալիս դաստիարակել իրենց մեջ համբերատարություն: Մինչև մարտի 31-ը պետք է հասնել հաջողության այն բանում, ինչը հոգեբաններն անվանում են էմոցիոնալ կայունություն: Սովորեք չարությունը չթափել ուրիշների վրա, և այդ ժամանակ Աստղերը Ձեր հաջողություն կնվիրեն:

Երկվորյակներ- Ձեր գլխավոր խնդիրն է՝ անել այնպես, որպեսզի Ձեզ շրջապատող մարդիկ դադարեն տանջվել Ձեր հպարտությունից: Մինչև մարտի 31-ը Ձեզ անհրաժեշտ է հարթել, որքան հնարավոր է՝ շատ կոնֆլիկտային իրավիճակներ: Ներողություն խնդրեք նրանցից, ովքեր արժանի են դրան:

Կարդացեք նաև

Խեցգետին- Մարտյան սահմանագիծը պահանջում է Խեցգետիններից արդարություն և կարեկցություն: Սահմանագծից հետո Ձեր կյանքը լցված կլինի սիրով և ջերմությամբ, եթե Դուք ինքներդ սովորեք դա: Բացառեք չարությունը Ձեր սրտից և բացեք այն թանկարժեք մարդկանց համար:

Առյուծ- Առյուծներին պետք է հաղթահարել անգործունեությունը: Եթե Դուք երազում եք նիհարել, ապա սկսեք զբաղվել սպորտով: Եթե չեք կարողանում աշխատանք գտնել, ամեն ինչ արեք դա գտնելու համար: Կարևոր է ոչ թե՝ արդյունքը, այլ ձգտումները և ազնվությունն ինքներդ Ձեր նկատմամբ:

Կույս- Ընդունեք աշխարհն այնպիսին, ինչպիսին որ կա: Հնարավոր չէ շատ բան փոխել, ուստի ուղղակի սովորեք գոյատևել մարդկանց և երևույթների հետ: Մինչև մարտի վերջը Ձեզ անհրաժեշտ է ձեռք բերել հոգեկան հանգստություն և հավասարակշռություն:

Կշեռք- Վերանայեք Ձեր առաջնայնությունները կամ հաստատեք դրանք: Փորձեք սթափ գնահատել այն ամենը, ինչ կատարվում է Ձեր շուրջը: Ճիշտ մտածված ճանապարհը թույլ կտա հասնելու մաքսիմալ արդյունքների ապրիլին և մայիսին:

Կարիճ- Կարիճներին անհրաժեշտ է սրտից հանել այնպիսի զգացմունքները, ինչպիսին են չարությունը և երեսպաշտությունը: Միայն այդպես կարելի է մտնել նոր զոդիակալ տարի` ստանալով Լուսնի և աստղերի օրհնությունը:

Աղեղնավոր- Հորոսկոպն Աղեղնավորին խորհուրդ է տալիս զբաղվել սեփական տնով: Ճիշտ ժամանակն է՝ մաքրել տունը, ազատվել հին իրերից և տեղափոխություններ կատարել: Մի խոսքով, մաքրել և նորացնել էներգետիկան:

Այծեղջյուր- Ազատվել բոլոր անպետք բաներից մինչև ապրիլի սկիզբը, երբ սկսվում է աստղային նոր տարին: Դա վերաբերում է ոչ միայն իրերին, այլ նաև մտքերին, որոնք խանգարում են Ձեզ զարգանալ և աշխարհին նվիրել միայն բարին:

Ջրհոս- Ավարտեք բոլոր կարևոր գործերը մինչև մարտի 31-ը, որպեսզի բարձրացնեք կյանքի նոր խնդիրներում հաջողության հասնելու շանսերը: Բայց մարտի վերջին ոչ մի նոր բան մի սկսեք: Դա բացասական ազդեցություն կունենա Ձեր բոլոր գործերի վրա:

Ձկներ- Հորոսկոպը խորհուրդ է տալիս Ձկներին ուժ գտնել, որպեսզի վերջապես կարողանան լուծել ամենագլխավոր պրոբլեմները: Հակառակ դեպքում դրանք կհետևեն Ձեզ ամբողջ տարվա ընթացքում:

Պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս