Դավիթ Տոնոյանը իր հույն գործընկերոջ հետ հայ-հունական ռազմական համագործակցության հարցեր է քննարկել

Այսօր Աբու Դաբիում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի հետ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Դավիթ Տոնոյանը շնորհավորել է իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ և հրավիրեց Հայաստան։ Հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկել են հայ-հունական ռազմական համագործակցության հարցեր։ Նշելով այս ոլորտում ունեցած նշանակալի ձեռքբերումները, նախարարները երկուստեք պատրաստակամություն են հայտնել ռազմական համագործակցության խորացման հարցում։

Տեսանյութեր

Լրահոս