Բաժիններ՝

Նեյմարը դիմել է «Բարսելոնայի» բժիշկներին՝ վնասվածքի ապաքինման համար

ՊՍԺ-ի առաջատար հարձակվողներից մեկը՝ Նեյմարը, շարունակում է վերականգնումը աջ ոտքի վնասվածքից հետո:

El Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ բրազիլացին դիմել է «Բարսելոնայի» մի քանի բժիշկների, այդ թվում ֆուտբոլային ակումբում աշխատող մասնագետների:

Չնայած «Բարսելոնայի» հետ բոնուսային վճարումների պատճառով դատական գործընթացին, 27-ամյա ֆուտբոլիստը շարունակում է կապ պահպանել ակումբի խաղացողների, ղեկավարների և նախագահների հետ:

Նեյմարը շատ լավ ճանաչում է «կապտանռնագույնների» բժշկական շտաբի անդամներին, քանի որ խաղացել է ակումբում 2013-2017 թվականներին:

El Mundo Deportivo պնդում է, որ կատալոնական ակումբում Նեյմարին խորհուրդ են տվել դիմել վիրահատության, սակայն խաղացողը, ի վերջո, ընտրել է մեկ այլ վերականգնողական փուլ՝ առանց վիրահատության:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս