Կալիֆոռնիայի ափերի մոտ իրար ետևից 2 երկրաշարժ է եղել

Խաղաղ օվկիանոսում, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ափերի մոտ, այսօր` հուլիսի 21-ին, 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Փեթրոլիա քաղաքից 81 կմ դեպի արեւմուտք: Ստորերկրյա ցնցումների օջախը գտնվել է 0,6 կմ խորության վրա, սակայն հավանական է, որ այդ ցուցանիշը շուտով կվերանայվի:

Դրանից մի քանի ժամ առաջ, նույն շրջանում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով երկրաշարժ, նշում են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից:

Ստորերկրյա ցնցումների հնարավոր վնասի մասին չի հաղորդվում:

Տեսանյութեր

Լրահոս