«Այո, երբեք չփորձեք մեզ համեմատել Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ. Դա վիրավորանք է մեզ համար». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի օր է՝ հետևում էի Կառավարության ծրագրի քննարկումներին Ազգային Ժողովում: Ծրագրի մասին շատ եմ արտահայտվել:

Այդ քննարկումներին վարչապետի եզրափակիչ ելույթին ուզում եմ առանձին անդրադառնալ:

Ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ինքնությունը շարունակում է կառուցել՝ կախվելով Սերժ Սարգսյանի քաղաքական կապիտալից:

Այո, երբեք չփորձեք մեզ համեմատել Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ: Դա վիրավորանք է մեզ համար:

Կարդացեք նաև

Էլի դատարկ մեղադրանքներ, որոնց մասին այս 10 ամսվա ընթացքում, գործի դնելով ողջ ռեպրեսիվ պետական ապարատը, այդպես էլ որևէ փաստական ապացույց չկա:

Նույն Եվրոպական Միության հետ համաձայնագրի իրականացման լճացած վիճակը առ այսօր ոչ միայն կոնկերտ գործողությունների, այլ անգամ ճանապարհային քարտեզի բացակայությունը Փաշինյանի խոսքերի և գործերի միջև առկա, Մեծ Կանյոնի չափ խորը անդունդի մասին վկայությունն է:

Ցավում եմ իմ երկրի Ազգային Ժողովի հեղինակության համար, որտեղ կառավարոթյան ղեկավարը թույլ է տալիս իրեն նման տոնով և ոճով խոսել պատգամավորների հետ և ընդդիմախոսների մասին:

Այս իշխանությունները ունակ չեն հանդուրժել անգամ այն մեղմ քննադատությունը, որ հնչեց իրենց հասցեին Ազգային Ժողովի դահլիճում:

Ի մի բերելով այս քննարկումները և կառավարության ծրագրի քվեարկությունը՝ փաստենք, որ մոտակա տարիներին Հայսատանում շարունակելու է լավանալ միայն Նիկոլ Փաշինյանի շրջապատի կյանքը, իսկ ժողովրդին մնում է ապավինել «եղունգ ունես՝ գլուխդ քորիր» սկզբունքին:

Հ.Գ. Եվ վերջում մի վատ լուր Նիկոլ Փաշինյանի համար՝ Դուք Աշոտյանից չեք պրծել և չեք պրծնելու: Հանգիստ նստեք տեղներդ»:

Քանի օր է հետևում էի Կառավարության ծրագրի քննարկումներին Ազգային Ժողովում: Ծրագրի մասին շատ եմ արտահայտվել:Այդ…

Gepostet von Armen Ashotyan am Donnerstag, 14. Februar 2019

Տեսանյութեր

Լրահոս