Բաժիններ՝

««Արսենալի» համար կարևոր է Եվրոպա լիգան». Էմերի

«Արսենալի»  գլխավոր մարզիչ Ունայի Էմերին իր ակնկալիքներով է կիսվել Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի՝ ԲԱՏԷ-ի դեմ առաջին խաղից առաջ:

Պատրա՞ստ եք բարդ եղանակային պայմաններին, որոնք այժմ Բելառուսում են: Դուք  կբողոքե՞ք եղանակից և մարզադաշտից, եթե պարտվեք:

– Մեզ համար դա խնդիր չէ: Մենք խաղացել ենք «Վորսկլայի» հետ Կիևում, երբ այնտեղ ձյուն էր: Դա հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք: Ես լսել եմ, որ մարզադաշտը լավ վիճակում է, և երկու թիմերն էլ կխաղան 90 րոպե: Մենք հավասար պայմաններում ենք:

ԲԱՏԷի համար այս խաղն ավելի շատ արկած է: Թիմը ոչ այնքան հաճախ է հայտնվում այս մրցաշարի փլեյօֆֆում: Կարո՞ղ են նրանք չար կատակ խաղալ ձեզ հետ: Ի՞նչ տեղեկություններ ունեք: Ինչպե՞ս եք պատրաստվել այս խաղին:

Կարդացեք նաև

– Մենք խոսում ենք մի քանի տարբեր իրավիճակների մասին: «Արսենալը» պատրաստվել է խաղին: Ես տեսել եմ ԲԱՏԷ-ին «Չելսիի» հետ մի խաղում: Բորիսովում լոնդոնյան ակումբը պարտվեց 0:1 հաշվով, սակայն բելառուսական թիմն ուներ մի քանի լավ հնարավորություններ հաշիվը հավասարեցնելու կամ նույնիսկ հաղթելու համար:

Հիմա ԲԱՏԷ-ն չի խաղում ազգային առաջնությունում, քանի որ ընդմիջում է: Բայց նրանք պատրաստվել են իրենց հավաքականներում:

Մենք գիտենք, որ թիմը շատ կազմակերպված է և ունի շատ լավ ֆուտբոլիստներ: ԲԱՏԷ-ն շատ մեծ մոտիվացիա ունի այս խաղի համար: Մեզ համար կարևոր է մրցաշարի այս փուլը, այնպես որ, մենք նույնպես ունենք շատ մեծ մոտիվացիա: Եվրոպա լիգան կարևոր է մեզ համար:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի 1/16 եզրափակչի ԲԱՏԷ- «Արսենալ» խաղը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 22:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս