Վանաձորի «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաներում 200 թափուր աշխատատեղ կա. Նիկոլ Փաշինյանը կոչ է անում բնակիչներին լրացնել դրանք
Իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանը Հայաստանում թափուր աշխատատեղերի համալրման խնդիր է տեսնում: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քիչ առաջ հանդիպում էի իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանի հետ: Ասաց, որ Հայաստանում թափուր աշխատատեղերը համալրելու խնդիր ունեն: Մասնավորապես՝ հիմա Վանաձորի «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաներում, առկա է 200 թափուր աշխատատեղ՝ 120 հազար դրամ և ավելի մաքուր աշխատավարձով»,- նշել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ վանաձորցիները և հարակից բնակավայրերի բնակիչները կհամալրեն այդ թափուր աշխատատեղերը:
«Դրա համար անհրաժեշտ է դիմել վերը նշված ընկերություններ»,- գրել է Փաշինյանը: