Գարեգին Պետրոսյանը աշխատանքից ազատվելու դիմում է փոխանցել Արարատ Միրզոյանին

Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ դիմում եմ ներկայացրել Ազգային ժողովի նախագահին՝ խնդրելով ազատել ինձ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության պետի պաշտոնից:

2014 թվականի օգոստոսի 27-ին, երբ դարձա իրավաբանական վարչության պետի տեղակալ, արդեն գրեթե ամբողջությամբ պատրաստ էր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը. շուտով սահմանադրական փոփոխություններն էին, այնուհետև՝ օրենքների համապատասխանեցումն այդ փոփոխություններին:

Երջանիկ եմ, որ հնարավորություն ստացա պետության օրինաստեղծ կյանքի այդ կարևորագույն ժամանակահատվածում լինել Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ, նույն վարչության պետ և իրավական փորձաքննության վարչության պետ՝ համեստ ներդրում ունենալով հիշյալ գործընթացներում:

Շնորհակալ եմ բոլոր-բոլորին, ում հետ այս ընթացքում աշխատել եմ, և բոլոր նրանց, ովքեր կողքիս են եղել դժվար պահերին:
Բաղրամյան 19-ի ձգողականության ուժի մասին բոլորին է հայտնի:

Թե պատգամավորներից, թե աշխատակազմից շատերն են այստեղից հեռանալուց հետո կրկին վերադարձել (ինքս էլ 2009-2012 թվականներին ևս աշխատել եմ աշխատակազմում):

Այնպես որ, կարծում եմ՝ մի օր կրկին վերադառնալու եմ իմ երկրորդ տուն…

Եվ վերջում, իհարկե, խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին…»:

Սիրելի ընկերներ, քիչ առաջ դիմում եմ ներկայացրել Ազգային ժողովի նախագահին՝ խնդրելով ազատել ինձ Ազգային ժողովի աշխատակազմի…

Gepostet von Garegin Petrosyan am Mittwoch, 6. Februar 2019

Տեսանյութեր

Լրահոս