Ինեսսա Գաբայանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ինեսսա Գաբայանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ինեսսա Գաբայանին ազատել Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Armdaily.am-ի տեղեկություններով Նրան կփոխարինի նրա տեղակալ Միհրան Հովհաննիսյանը։