Բաժիններ՝

«Թալիբան»-ը խնդրել է վերացնել իր նկատմամբ պատժամիջոցները, ինչը կդյուրացնի բանակցությունները

«Թալիբան» շարժումը հանդես է գալիս իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու օգտին, քանի որ դրանք խոչընդոտում են հաշտության գործընթացին: Այդ մասին հայտնել է թալիբների պատվիրակության ղեկավար Շեր Մոհամադ Աբաս Սթանիքզայը:

«Հաշտության բանակցությունները եւ պատժամիջոցները երկու միմյանց հակասող հայեցակարգեր են, դրանք չեն կարող ընթանալ կողք-կողքի: Անհրաժեշտ է, որ այդ չհիմնավորված պատժամիջոցները եւ ցուցակները, որոնք օգտագործվում են որպես ճնշման միջոց, վերացվեն, եւ «Իսլամական Էմիրության» (այսինքն՝ «Թալիբանի») ներկայացուցիչները կարողանան տարբեր վայրերում մասնակցել հաշտության բանակցություններին՝ առանց խոչընդոտների»,- ասել է նա՝ Մոսկվայում ելույթ ունենալով միջաֆղանական խորհրդաժողովում:

Ելույթի տեքստն առկա է «Ինտերֆաքս» գործակալությունում: Ռուսաստանում աֆղանական սփյուռքի կողմից կազմակերպված երկօրյա խորհրդաժողովին (փետրվարի 5 – 6-ը) մասնակցում են Աֆղանստանի տարբեր, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ շարժումների ներկայացուցիչներ: Մոսկվա է ժամանել նաեւ թալիբների պատվիրակությունը՝ թվով շուրջ տասը մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս