Բաժիններ՝

Սիրիայում հայտարարել են ազգային արդյունաբերական արտադրության վերականգնման մասին

Սիրիայում վերականգնվել է ազգային արդյունաբերական արտադրությունը, ինչի մասին վկայում է նոր գործարանների գործարկումը: Այդ մասին հայտարարել է Սիրիայի էկոնոմիկայի եւ արտաքին առեւտրի նախարարության ներկայացուցիչ Յասեր Ռաբուան:

«Այսօր մենք վստահությամբ կարող ենք ասել ազգային արդյունաբերական արտադրության վերականգնման մասին»,- նշել է Ռաբուան փախստականների վերադարձման Ռուսաստանի եւ Սիրիայի միջգերատեսչական շտաբների նիստում:

Նրա խոսքով՝ այդ մասին են վկայում վերջերս գործարկված «Սիամկո» ավտոգործարանը Դամասկոսի նահանգի Ադրայի արդյունաբերական գոտում, ֆոսֆատային պարարտանյութերի արտադրության գործարանը Հոմսում, էլեկտրասարքավորանքի արտադրության գործարանը Հալեպում, թեթեւ արդյունաբերության ձեռնարկությունը Համայի նահանգում, ինչպես նաեւ լրացուցիչ գիծ է գործարկվել «Էլ Յարմուք» ալրաղաց գործարանում՝ Դեռայում: «Առավել մրցունակ արտադրանքն աջակցություն է ստանում եւ առաջ մղվում արտահանման, այդպես է ապահովվում ելքն արտասահմանյան երկրների շուկաներ»,- հավելել է Ռաբուան:

Ինչպես նշել է բանախոսը, բարեկամական երկրների հետ առեւտրական ծավալի մեծացման եւ օտարերկրացի ներդրողների ներգրավման համար իրականացվում են հատուկ առաջարկություններ՝ Սիրիայի ազատ տնտեսական գոտիների առավելությունների եւ արտոնությունների տրամադրմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս