Փոմպեոն Իլան Քարրին նշանակել է հակասեմիտիզմի դեմ պայքարի հատուկ դեսպանորդ
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն փետրվարի 5-ին հայտնել է, որ նախկին դատախազ եւ զինվորական Իլան Քարրին նշանակել է հակասեմիտիզմի դեմ պայքարի հատուկ դեսպանորդ:
Քարրն աշխատել է որպես ահաբեկչության դեմ պայքարի փորձագետ: Փոմպեոն նաեւ նրան ներկայացրել է որպես հրեական հասարակական գործիչ, որը մեծ դեր է խաղացել ԱՄՆ-ում եւ արտասահմանում հրեաների անվտանգության պաշտպանության գործում:
«Մարդու իրավունքների ու կրոնական ազատությունների պաշտպանությունը, ներառյալ հակասեմիտիզմի դեմ պայքերը, որտեղ էլ որ այն գոյություն ունենա, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերակայությունն է եւ նպաստում է կայունության ու ժողովրդավարության մեր ազգային շահերին»,- հայտարարել է Փոմպեոն: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտնել է, որ արդեն փետրվարի 5-ին Քարրն ուղեւորվել է Սլովակիա եւ Բելգիա, որտեղ կմասնակցի հակասեմիտիզմի դեմ պայքարի հարցերին նվիրված երկու խորհրդաժողովների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: