Սուրեն Քրմոյանը ցանկանում է լքել պաշտոնը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը ցանկանում է լքել պաշտոնը:

«Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նրան հասկացրել են, որ մերձավոր ազգականներից մեկը ՀՀԿ-ական է, ուստի ճիշտ կլինի, եթե նա դուրս գա:

Տեղեկությունը փորձեցինք անձամբ պարզել Սուրեն Քրմոյանից, սակայն Քրմոյանը վստահեցրեց, որ իրեն չեն ազատում, հետեւաբար՝ պատճառ էլ փնտրել պետք չէ:

Որպես իր խոսքերի ապացույց` նա նշեց, թե մեզ հետ զրուցելու պահին ՀՀ կառավարությունում է:

Այստեղ հետաքրքիր էր եւս մեկ բան, թե երեկոյան 20:00-ի սահմաններում ՀՀ կառավարությունում արդարադատության փոխնախարարը ինչ քննարկման էր մասնակցում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս