Բավարական հրաշք. երշիկի արատասովոր հյուրանոց է բացվել Գերմանիայում
Երշիկի հյուրանոց է բացվել Գերմանիայում՝ Նյուրնբերգի մերձակայքում: Տեսանյութում ցուցադրված է տպավորիչ արտ-օբյեկտը, որը նաեւ կարելի է անվանել բուսակերի «սարսափելի երազ։
Բավարիան գարեջրի եւ երշիկների հանրաճանաչ երկրամաս է: Ուստի զարմանալի չէ, որ տեղի բնակիչներն օգտագործում են իրենց հայրենիքի հիմնական «խաղանիշերը» զբոսաշրջիկների գրավելու համար:
Այստեղ կան շատ օբյեկտներ՝ կապված փրփրուն ըմպելիքի եւ մսամթերքների հետ, իսկ վերջերս հայտվել է իր տեսակի մեջ միակ Bratwurst «երշիկի հյուրանոցը», որի մոտով անցնելն այնքան էլ հեշտ չէ: Այդ ոչ մեծ հյուրանոցն անվանել են ավանդական բավարական երշիկների պատվին: Հյուրանոցը պարզապես այն վայրը չէ, որտեղ կարելիէ կանգ առնել գիշերելու: Այնտեղ գործում են նաեւ երշիկի արտադրամաս, երշիկեղենի խանութ եւ բավարական ռեստորան: