Բաժիններ՝

Գողություն էր արել ու նույն պահին էլ բռնվել

Հունվարի 17-ին, ժամը 4-ի սահմաններում ոստիկանություն զանգահարած մի քաղաքացի հայտնեց, որ Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում տարօրինակ ձայներ են լսվում, և, կարծես թե, գողություն են անում:

5 րոպե անց ոստիկանության օպերատիվ խումբը նշված բակի դալանում արձանագրեց, որ պահեստներից մեկի դուռը ծռված է:

Նույն պահին ոստիկանության Կենտրոնականի բաժնի և պարեկապահակետահին ծառայության գնդի ոստիկանները բակի շրջակայքից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին 1985 թվականին ծնված Գառնիի բնակիչ Վլադիմիր Նազարյանին:

Նա ներկայացվել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս