![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանը փորձում է փրկել Ուրմիա լիճը
![](https://168.am/wp-content/uploads/2012/07/urmia.jpg)
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հանձնարարել է համապատասխան պաշտոնատար անձանց եւ կազմակերպություններին միջոցներ ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են Արաքսից Ուրմիա (Կապուտան) լիճ ջուր փոխանցելու համար:
Ինչպես տեղեկացնում է Mehr-ը,նշված քայլերը նպատակ են հետապնդում կանխել լճի չորացումը: Այդ մասին նախօրեին հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Նադեր Գազիպուրը:
Գազիպուրը, ով խորհրդարանում ներկայացնում է իրանական Արեւմտյան Ադրբեջան տարածքը, շեշտը դրել է չորացման բնապահպանական հետեւանքների վրա: Նրա խոսքով` լճի 80 տոկոսն արդեն չորացել է, եւ նոր նախագիծը կլինի արդյունավետ եւ տնտեսապես նպատակահարմար, տեղեկացնում է Mehr գործակալությունը: