Մեկ օրում ավելի քան 1200 փախստական է վերադարձել Սիրիա
Անցած մեկ օրվա ընթացքում Լիբանանից եւ Հորդանանից ավելի քան 1200 մարդ է վերադարձել Սիրիա: Այդ մասին ասված է Հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղափոխությունների վերահսկման կենտրոնի տեղեկագրում:
«Անցած մեկ օրվա ընթացքում արտասահմանյան պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1248 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 428 մարդ (128 կին, 218 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 820 մարդ (246 կին, 218 երեխա)»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ օրվա ընթացքում երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 269 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: