Ինչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը

Բերանում տհաճ հոտի զգացողությունը կարող է վկայել սկսվող հիվանդության, օրգանների և համակարգերի աշխատանքի խանգարման մասին: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ դա կարող է օգնել շուտ ճանաչել խնդիրն ու համապատասխան միջոցառումներ ձեռնարկել:

1. Քաղցր համ. հնարավոր պատճառներ

  • Ինսուլինի արտադրման խանգարում, որն առաջանում է մեծ քանակով շաքարի օգտագործման արդյունքում ենթաստամոքսային գեղձի սխալ աշխատանքի հետևանքով:
  • Պարբերական սթրես: Սթրեսը ևս նպաստում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմանը: Դա է պատճառը, որ քրոնիկ էմոցիոնալ լարվածության շրջանում մարդիկ հաճախ են բերանում քաղցր համ զգում:
  • Թունավորում: Երբ օրգանիզմում թունավոր նյութեր են հայտնվում և միաժամանակ ազդում մի քանի օրգանի վրա, բերանում կարող է քաղցր համ զգացվել:
  • Նյարդային համակարգի խնդիրներ: Նյարդերի վնասումը կարող է ուղեկցվել բերանի խոռոչում քաղցր համի զգացմամբ:

2. Թթու համ. հնարավոր պատճառներ

  • Աղեստամոքսային տրակտի խնդիրներ: Աղեստամոքսային տրակտի շատ հիվանդություններ, այդ թվում՝ խոցային հիվանդությունը, գաստրիտը, թթվային ռեֆլյուքսը, կարող են ուղեկցվել ստամոքսահյութի թթվայնության բարձրացմամբ:
  • Հղիություն: Մեծացող արգանդը ճնշում է գործադրում նյութափոխանակության համակարգի օրգանների վրա, ինչի հետևանքով բերանում կարող է թթու համ զգացվել:
  • Ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խանգարումներ:
  • Ատամների հիվանդություններ: Մի խումբ ստոմատոլոգիական խնդիրներ կարող են ուղեկցվել բերանում որոշակի համի զգացմամբ:
  • Ստամոքսահյութի թթվայնության բարձրացում:
  • Ջրային հավասարակշռության խախտում, ինչպես նաև ճարպոտ, ծխեցված, անորակ մթերքի օգտագործում:

3. Դառը համ. հնարավոր պատճառներ

Կարդացեք նաև

  • Լյարդի հիվանդություններ:
  • Գաստրոէզոֆագիալռեֆլյուքս:
  • Լեղապարկի հիվանդություններ:
  • Ալերգիայի դեմ դեղամիջոցների ընդունում:
  • Սթրես:
  • Ճարպոտ սննդի չարաշահում, որը նպաստում է մեծ քանակով լեղու արտադրմանը:

4. Աղի համ. հնարավոր պատճառներ

  • Ջրազրկում: Հեղուկի անբավարար մակարդակը փոխում է թքի բաղադրությունը, ինչի հետևանքով այն աղի է դառնում:
  • Բերանի խոռոչի հիգիենայի կանոնների խախտում:
  • Վարակներ, որոնց հետևանքով փոխվում է թքի բաղադրությունը:
  • Օնկոլոգիական հիվանդություններ: Ճառագայթային թերապիայի, ինչպես նաև դեղամիջոցների ընդունման արդյունքում համային ռեցեպտորները կարող են վնասվել, ինչի արդյունքում նման զգացումներ են առաջանում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս