Թուրքիայի արևելյան 17 նահանգից 1 մլրդ 623 մլն դոլարի արտահանում է իրականացվել
«Արևելյան Անատոլիայի արտադրողների միությունը» Թուրքիայի արևելյան 17 նահանգներից 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին 1 մլրդ 623 մլն դոլարի արտահանում է իրականացրել, որից 1 մլրդ 276 մլն-ը կազմել է արդյունաբերական արտադրանքները:
Արտադրողների միության նախագահ Էթհեմ Թանրըվերը հայտնել է, որ միության նպատակն է ավելի մեծ թվով երկրներ արտահանել իրենց արտադրանքը:
2018թ. արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ է գրանցել հանքաարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում:
2017թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում գյուղատնտեսական արտադրանքների արտահանման ծավալը կազմել է 245 մլն 715.000 դոլար, հանքաարդյունաբերության ոլորտում` 73 մլն:
2018թ. տվյալ ժամանակահատվածում գյուղատնտեսական արտադրանքների արտահանման ծավալը, 9.6% աճ գրանցելով, կազմել է 269 մլն 383.000 դոլար, իսկ հանքաարդյունաբերության ոլորտում 76 մլն դոլար` աճելով 4%:
Նշենք, որ արտահանումն իրականացվել է հետևյալ նահանգներից. Աղրը (Արարատ), Արդահան, Բաթման, Բայբուրթ (Բաբերդ), Բինգյոլ (Բյուրակն), Բիթլիս (Բաղեշ), Էրզրում (Կարին), Էրզինջան (Երզնկա), Էլազիգ (Խարբերդ), Իգդիր, Հաքքարի, Մուշ, Շըրնաք, Թունջելի (Դերսիմ), Վան, Կարս և Սիիրթ (Սղերդ):