Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորելով պաշտոնաթող նախագահին, Պուտինը Քոչարյանին քաջառողջություն, ոգու ամրություն և տոկություն է մաղթել։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ից գտնվում է կալանքի տակ։
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։Ինչպես տեղեկացնում են…
Gepostet von 2rd.am am Donnerstag, 27. Dezember 2018