Բաժիններ՝

«Իրավաբանական հարց է, կուսումնասիրենք». Էրիկ Գրիգորյանը՝ Ջերմուկի ավագանու որոշման մասին

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ջերմուկի ավագանու ընդունած որոշմանը։ Ըստ նրա՝ մինչև Ջերմուկը նման որոշում Նոյեմբերյանի ավագանին է ընդունել։ «Իրավաբանական հարց է, կուսումնասիրենք»,- ասաց նա։

Է.Գրիգորյանի խոսքով՝ Ամուլսարի հարցով քր.գործի ավարտից հետո պարզ կլինի, հանքարդյունաբերությունը կշարունակվի՞, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ Ամուլսարի ճանապարհները փակող ակտիվիստներին ընդունելուց հետո Ջերմուկի ավագանին հավանություն է տվել ակտիվիստների կողմից ներկայացված՝ Ջերմուկի բնակիչների հանրագրի առաջարկությանը՝ տարածքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին: Իսկ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնական Վահե Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակային գրառում է կատարել, որ Ջերմուկի ավագանու կայացրած որոշումը հակաօրենսդրական է և հակասահմանադրական, և Ջերմուկի ավագանին նման որոշումներ կայացնելու իրավասություն չունի:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս