Վարդենիս համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները տեղի կունենան փետրվարի 17-ին
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2019 փետրվարի 17-ին:
Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արամ Հարությունյանը 2018 թվականի դեկտեմբերի 2-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2018 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ սահմանված մոտակա օրն է 2019 թվականի փետրվարի 17-ը: