«Որևէ մեկը որևէ մեկին ոչինչ չի կարող արգելել». ՀՀ-ում ՌԴ դեսպան

«Որևէ մեկը որևէ մեկին ոչինչ չի կարող արգելել, խոսքը երկու ինքնիշխան պետությունների մասին է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ պայմանագրի մասին է խոսել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ի՞նչ է արգելելու այն:

Ըստ նրա՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկխոսություն է տեղի ունենում, Ռուսաստանն անհանգստանում է ոչ միայն Հայաստանի դեպքում, այլև իր սահմանների մոտ այլ երկրներում տեղակայած նման կառույցների առումով:

«Երկխոսությունը բավականին կառուցողական է ընթանում, փոխըմբռնում կա, և որոշ պահի որրոշակի պայմանավորածություն ձեռք կբերվի: Թե ինչ տեսքով այն կլինի, չեմ կարող ասել, բայց որևէ բան չի արգելի»,- ասաց դեսպանը՝ նկատելով, որ ՀԱՊԿ շրջանակներում էլ կա դրույթ, որ որևէ անդամ երկրի տարածքում այլ երկրների զինվորականների մասին գտնվելու հարցը համաձայնեցվում է մյուս անդամների հետ:

Տեսանյութեր

Լրահոս