Նշաններ, որոնք չի կարելի անուշադրության մատնել

Երիկամներում լուրջ խնդիր առաջանում է, երբ առողջ բջիջները փոխվում են և աճում՝ առաջացնելով ուռուցք: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հիվանդության սկզբնական շրջանում ակնհայտ նախանշաններ չեն նկատվում:

Երիկամների ճիշտ աշխատանքը չափազանց կարևոր է օրգանիզմի համար: Դա նշանակում է, որ կարևոր է ժամանակին ախտորոշում և բուժում ստանալ, որը կախված է հետազոտության արդյունքներից:

Կայքը ներկայացրել է մի քանի նշան, որոնք չի կարելի անուշադրության մատնել.

  • արյուն մեզի մեջ
  • ցավ կամ ճնշում որովայնի հետին հատվածում
  • ոտքերի այտուցվածություն
  • արյան ճնշման բարձրացում
  • անեմիա
  • մշտական հոգնածություն
  • ախորժակի կորուստ
  • քաշի անբացատրելի կորուստ
  • պարբերական տենդ, որը մրսածության, գրիպի, վարակների հետևանք չէ
  • վարիկոցելե՝ սերմնալարի երակների լայնացում:

Լուրջ հիվանդության զարգացման հավանականությունը նվազեցնելու համար հարկավոր է հրաժարվել ծխախոտից, օգտագործել թարմ մթերք, որը հնարավորինս քիչ է մշակման ենթարկվել, պահպանել մարմնի առողջ քաշը, ակտիվ կենսակերպ վարել:

Կարդացեք նաև

Ուշադրություն դարձրեք սննդակարգին՝ դրանում ներառելով առողջ մթերք: Հարկավոր է հակաօքսիդանտներ օգտագործել. դրանք հնարավորություն են տալիս չեզոքացնել ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս