Ֆրանսիացի «դեղին բաճկոնավորները» պահանջել են կառավարության հրաժարականը
Ֆրանսիացի «դեղին բաճկոնավորների» ներկայացուցիչները դեկտեմբերի 3-ին պահանջել են կառավարության հրաժարականը եւ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Պիեռ դե Վիլյեի նշանակումը վարչապետի պաշտոնում:
«Պահանջում ենք ներկայիս կառավարության հրաժարականը»,- ասել է Վոկլյուզի դեպարտամենտում «դեղին բաճկոնավորների» ներկայացուցիչ Քրիստոֆ Շալենսոնը Europe-1 ռադիոկայանի եթերում: «Ես կառավարության ղեկավարի գլուխ եմ տեսնում գեներալ դե Վիլյեին: Նա հեղինակություն ունի, եւ հարկավոր է, որ նա գլխավորի կառավարությունը»,- նշել է Շալենսոնը:
Դե Վիլյեն 2014 թվականից մինչեւ 2017 թվականը գլխավորում էր Ֆրանսիայի զինուժերի գլխավոր շտաբը: Նա պաշտոնաթող եղավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած տարաձայնությունների, մասնավորապես ռազմական բյուջեն կրճատելու կառավարության պլանների պատճառով: Այն ժամանակ բազմաթիվ քաղաքական գործիչներ քննադատեցին Ֆրանսիայի ղեկավարին, քանի որ դե Վիլյեն լայն աջակցություն էր վայելում ինչպես բնակչության , այնպես էլ քաղաքական գործիչների շրջանում:
Ֆրանսիացի «դեղին բաճկոնավորները» բենզինի գինը բաձրացնելու իշխանությունների որոշման դեմ բողոքի ակիաներ են անցկացնում արդեն մի քանի շաբաթ: Սակայն դիտորդներից շատերը նշում են, որ Ֆրանսիայում տեղի ունեցող ընդգրկուն ցույցերն կառավարության աշխատանքից բնակչության դժգոհության ցուցանիշ են: Դեկտեմբերի 1-ին «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաներն ընդգրկել էին գրեթե ամբողջ երկիը: Դրանց մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Ֆրանսիայի ոստիկանությունն անցյալ հանգստյան օրերին 378 մարդ է ձերբակալել բողոքի ակցիաների ընթացքում, որոնք խոշոր անկարգություններով են ուղեկցվել Փարիզում:
Շուրջ երկու հարյուր ձերբակալվածներ դեկտեմբերի 3-ին եւ 4-ին կկանգնեն դատարանի առաջ: Նրանցից ոմանց կարող է սպառնալ մինչեւ յոթ տարվա բանտարկություն: Փարիզի ոստիկանության ղեկավար Միշել Դելպյուեշը դեկտեմբերի 2-ի երեկոյան հայտարարել է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում անկարգությունները հասել են «աննախադեպ» մակարդակի: Նա դատապարտել է նման գործողությունները: Դելպյուեշը նաեւ հայտնել է, որ Փարիզում բողոքների ժամանակ ակցիաների մասնակիցները հրկիզել են վեց շենք, ինչպես նաեւ հարյուրից ավելի ավտոմոբիլ: Նրա խոսքով՝ բողոքավորները ստիկանության հետ ընդհարումներնի ընթացքում օգտագործել են մուրճեր, այգեգործական գործիքներ, փոշեցրել են աերոզոլներ:
Մինչդեռ RTL ռադիոկայանը դեկտեմբերի 3-ին հրապարակել հարցախույզի արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունն առաջվա պես պաշտպանում է «դեղին բաճկոնավորների» շարժումը՝ չնայած Փարիզն ընդգրկած անկարգություններին: Հետազոտության տվյալների համաձայն՝ Ֆրանսիայի բնակիչների 72 տոկոսը հանդես է գալիս հաջակցություն շարժման, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: