«Հայաստանում էն ա փոխվել, որ դուք ծակերն եք մտել, չեք կարում դուրս գաք է». Նիկոլ Փաշինյան

Այսօր Եղվարդում նախընտական քարոզարշավի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը իր օրինակով ներկայացրեց անհատի վերափոխումը։

«Ես իմ կյանքը սկսել եմ որպես մի քաղաքացի, որը, օրինակ, ծխում էր։ Մինչև 2004թ. ծխել եմ և հետո թողել եմ, ինչը խորհուրդ եմ տալիս ձեզ»,- ասաց Ն.Փաշինյանը՝ նշելով, որ իր վերափոխումը սկսվել է նրանից, երբ ուրիշի գցած աղբը տեսել, վերցրել, գցել է աղբամանը։

Ըստ նրա՝ դրանք 2 տարբեր մարդիկ են՝ մարդ, որ հարմարվում է իրականությանը և մարդ, որ ինքն է փոխում իրականությունը։ Նա շեշտեց, որ մարդն ինքը պետք է ջանք գործադրի իրականությունը փոխելու համար։

«Կան մարդիկ, որ ասում են՝ Հայաստանում ի՞նչ ա փոխվել որ։ Հայաստանում էն ա փոխվել, որ դուք ծակերն եք մտել, չեք կարում դուրս գաք։ Ու դուրս չեք գալու, մինչև չդառնաք էնպիսին, ինչպիսին… այսինքն՝ քավարանի միջով անցնելով, օրինապաշտ քաղաքացի դառնալով, և ձեր մեղքերը քավելով»,- ասաց Ն.Փաշինյանը։

Կարդացեք նաև

Նա հայտարարեց, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը ժպտացող երկիր է՝ ժպտացող քաղաքացիով. «Եվ էդ ժպիտը էն ամենակարևոր արժեքն է, որ մենք ձեռք ենք բերել։ Եվ էդ ժպիտը մենք չպետք է կորցնենք, որովհետև մենք ժպիտով կարողացել ենք կազմալուծել կոռումպացված համակարգը և մենք ժպիտով պետք է կառուցենք ազատ և երջանիկ Հայաստանըայաստանը, որովհետև նամռոտ դեմքերով ազատ և երջանիկ Հայաստան չես կարող կառուցել։ Նամռոտ դեմքով, էն ա, մեկը կար, տեսնում էինք ինչ էր կառուցում»։

Ն.Փաշինյանի խոսքով՝ «փիառ, հակափիառ» է արվում, վերցնում են իր ելույթները, որտեղ ինքը բարկացած, կրքոտ խոսում է, և ասում են՝ տեսեք, ուզո՞ւմ եք՝ ի՞նքը լինի վարչապետը, որովհետև իրենց համար ստանդարտ կա, իրենց վարչապետները ո՛չ տխրում են, ո՛չ ուրախանում են, ո՛չ ջղայնանում են, ո՛չ ոգևորվում.

«Իրենց մտածելով՝ վարչապետը պիտի ռեակցիա չտա, որ մտածեն խելոք է։ Չի՛ լինելու Հայաստանում էդպիսի վարչապետ, եթե եղավ, ժողովուրդը վզին տալով քշելու ա։ Էդ դդում դեմքերը պահեք ձեր ղափամաների համար»։

Ն.Փաշինյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե հեղափոխությունը Սորոսն է արել. «Տո՛, Սորոսը էնքան հաց ու պանիր պիտի ուտի, որ կարողանա անի էն, ինչ արեցինք մենք»։ Նրա խոսքով՝ արժանապատվության խնդիր է և որևէ մեկը չպետք է որոշի ՀՀ փոխարեն. «Մենք երբեք չենք թույլ տվել, որ մեր փոխարեն որևէ մեկը որևէ բան որոշի, որովհետև հայ ժողովուրդը հետևորդ ժողովուրդ չէ, հայ ժողովուրդը առաջնորդ ժողովուրդ է»։

Տեսանյութեր

Լրահոս