Բաժիններ՝

«Հեղափոխություն չի լինելու». Մամուկա Բախտաձե

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանրապետության բնակչությանը հավաստիացրել է, որ իշխանությունները «անպատասխանատու ղեկավարներին» թույլ չեն տա հեղափոխություն սարքել։

«Ուժը միասնության մեջ է», ընդդիմադիր միավորումը հրաժարվել է ճանաչել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները, որոնք տեղի են ունեցել նոյեմբերի 28-ին, եւ հայտարարել է դեկտեմբերի 2-ին Թբիլիսիի կենտրոնում հանրահավաք անցկացնելու մասին՝ վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ նշանակելու պահանջով:

«Մենք թույլ չենք տա, որ անպատասխանատու ղեկավարների պատճառով վտանգ սպառնա մեր քաղաքացիներին: Մենք թույլ չենք տա հեղափոխական կամ ռեւանշիստական սցենարներ եւ հասարակական կյանքում անհամաձայնություն եւ անկարգություն մտցնելու փորձեր: Պետությունը կպաշտպանի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը եւ կպաշտպանի խաղաղ բողոքի իրավունքը: Ընտրություններն ավարտվել են, եւ երկիրը պետք էԷ վերադառնա կյանքի սովորական ռիթմին»,-հայտարարել է Բախտաձեն, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս