«Ագրեսորին, չնայած ինտենսիվ գրոհին, չի հաջողվել խոցել վերգետնյա օբյեկտները, բոլոր օդային թիրախները ոչնչացված են». հրթիռային գրոհ՝ Դամասկոսի հարավարևմտյան արվարձանների վրա
Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները նոյեմբերի 29-ի երկոյան կարողացել են դիմագրավել հրթիռային գրոհը Դամասկոսի հարավարեւմտյան արվարձանների վրա:
Ինչպես հայտնել է Al-Hadath հեռուստաալիքը, հարվածները հասցրել են Իսրայելի ռազմաօդային ուժերը, նրանց թիրախը ենթադրաբար եղել են իրանական ռազմական օբյեկտները Սիրիայի մայրաքաղաքի Էլ Քիսվա արվարձանում: Syria կառավարական հեռուստաալիքը նոյեմբերի 30-ին հաղորդել է, որ հակառակորդի հրթիռներից ոչ մեկը նպատակին չի հասել Դամասկոսի հարավում:
«Ագրեսորին, չնայած ինտենսիվ գրոհին, չի հաջողվել խոցել վերգետնյա օբյեկտները, բոլոր օդային թիրախները ոչնչացված են»,- մեջբերել է հեռուստաալիքը ռազմական աղբյուրի խոսքը:
Սիրիայի զինվորական փորձագետ, պաշտոնաթող գեներալ Մահմուդ Աբդել Սալյամը հեռուստաալիքին հայտարարել է որ սիրիացի զենիթավարները գրոհը դիմագրավելիս օգտագործել են Ս-200 զենիթահրթիռային համալիրներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: