Զուրաբիշվիլին ցանկանում է լինել Վրաստանի «սովորական նախագահը»
Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ցանկանում է լինել պետության սովորական ղեկավար, որը սուրճ է խմում, քայլում է փողոցներով եւ հասարակության անբաժանելի մասն է։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Վրաստանում տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին: Անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է ձայների 59,52 տոկոսը, ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն՝ 40,48 տոկոսը: «Ես ցանկանում է լինել սովորական նախագահ, որը սուրճ է խմում, քայլում է փողոցներով եւ հասարակության մաս է կազմում: Տեսնենք՝ որքանով դա ինձ մոտ կստացվի: Այժմ ես շատ մեծ ծրագրեր ունեմ»,-հայտարարել Զուրաբիշվիլին լրագրողներին:
Նա հավելել է, որ իրեն հաղթած է զգացել այն բանից հետո, երբ առավոտյան իրեն շնորհավորել է կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: