«Ուկրաինան պետք է պահպանի գազի տարանցիկ երկրի դերը». Մերկել
Եվրոպայի համար կարեւոր է, որ Ուկրաինան «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկումից հետո պահպանի գազի տարանցիկ երկրի դերը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ նոյեմբերի 29-ին ելույթ ունենալով Բեռլինի տնտեսական խորհրդաժողովում:
«Մեր պատասխանը պետք է լինի այն, որ Ուկրաինան մնա տարանցիկ երկիր (գազի մատակարարումների համար)»,-ասել է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի ղեկավարը: Նա նշել է, որ «Հյուսիսային հոսքի» առաջին ճյուղի գործարկումից հետո Ուկրաինան պահպանեց այդ գործառույթը:
Ավելի վաղ Գերմանիայի նախարարների կաբինետում քանիցս ասել են, որ «Հյուսիսային հոսք-2»-ը համարում են տնտեսական նախագիծ, որը կօգնի դիվերսիֆիկացնել էներգամատակարարումը Եվրոպային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: