Բաժիններ՝

Զուրաբիշվիլին մտադիր է հրաժարվել նախագահի՝ Հավլաբարի նստավայրում աշխատելուց

Վրաստանի ընտրված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է հրաժարվել Հավլաբարի նստավայրում հաստատվելուց, եւ պլանավորում է տեղավորվել Աթոնելի փողոցի նախագահական պալատում՝ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության նախկին շենքում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

Հավլաբարից Աթոնելի փողոցում գտնվող Օրբելիանիի պալատ նախագահի վարչակազմի տեղափոխման հարցը նշված է Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական ծրագրում: Հավլաբարի պալատից Աթոնելիի նստավայր նոր նախագահի տեղափոխվելու հարցի վերաբերյալ իր որոշումը մինչ այժմ կառավարությունը պաշտոնապես չէր հայտարարել, սակայն գործադիր իշխանության ներկայացուցիչների տրամադրությունները համահունչ են Սալոմե Զուրաբիշվիլիի դիրքորոշմանը: Մասնավորապես, վարչապետ Մամուկա Բախտաձեն կարծում է, որ «պետությանը ու նրա ճյուղերին պահելը չպետք է թանկ նստի հարկատուների վրա»:

Էլ ավելի վաղ, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի ընտրվելուց հետո, Իվանիշվիլին պնդում էր, որ նախագահական պալատը պետք է ավելի համեստ լինի: Սակայն նախագահ Մարգվելաշվիլին չհամաձայնեց տեղափոխվել Աթոնելիի շենք, որը վերանորոգել էին նախագահական պալատի պահանջներին համապատասխան: Դա դարձավ Մարգվելաշվիլիի եւ Իվանիշվիլիի միջեւ տարաձայնությունների պատճառներից մեկը, որն այդպես էլ օլիգարխը չկարողացավ ներել իր հովանավորյալին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս