![](/banners/BeFunky-design.jpg)
Ուզբեկստանը միացավ ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովին
![](https://168.am/wp-content/uploads/2018/11/956310.jpg)
Ուզբեկստանը դարձել է ԱՊՀ-ի մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) անդամ: Համապատասխան կոնվենցիային միանալու մասին փաստաթուղթը նոյեմբերի 29-ին ԱՊՀ-ի ՄԽՎ-ի խորհրդի՝ Սանկտ Պետերբուրգում ընթացող նիստում ստորագրել է Ուզբեկստանի Սենատի նախագահ Նիգմատիլա Յուլդաշեւը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ուրախությամբ պաշտպանում ենք Ուզբեկստանի Հանրապետության անդամակցումը մեր ընդհանուր խորհրդարանական ընտանիքին, մեր վեհաժողովին: ԱՊՀ-ի մեր խորհրդարանական ընտանիքն այժմ ամբողջական է»,-նիստում ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ստորագրման արարողությունից հետո նիստերի դահլիճ է բերվել Ուզբեկստանի դրոշը: