Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Բեռլինում ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին՝ նվիրված Արամ Խաչատրյանի 115-ամյակին

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը նոյեմբերի 28-ի երեկոյան հանրահայտ Կոնցերտհաուս Բեռլին (Konzerthaus Berlin) համերգասրահում ներկա են գտնվել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին՝ համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ:

Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930