Տաճատ Վարդապետյանը գնացել է Սերժ Սարգսյանի մոտ՝ համոզելու, որ ինքը դավաճան չէ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 11-ին ՀՀԿ խորհրդի նիստի մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ իրենց հատկապես զարմացրել է Սերժ Սարգսյանի երկար ելույթը՝ մոտ 2 ժամ տեւած, որի ժամանակ նա ամեն ինչից խոսել է, անգամ ներողություն է խնդրել ՀՀԿ-ականներից, որ նրանց վերջին ամիսներին այդքան հայհոյել են։
Ս. Սարգսյանը պատմել է, որ Տաճատ Վարդապետյանը եկել է իր մոտ եւ փորձել է համոզել, որ ինքը դավաճան չէ, չնայած անցել է իշխանության կողմը, այլ «ժողովրդի կամքն է կատարել, ժողովրդի թելադրանքով է գործել»։ Սերժ Սարգսյանը պատմել է․ «Ասեցի՝ Տաճատ, հայ ժողովրդի պատմության ընթացքում քանի՞ դավաճան գիտես։ Ասաց՝ շա՜տ։ Ասեցի՝ Տաճատ ջան, իսկ նրանցից քանի՞սն են խոստովանել, որ դավաճան են»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: