Թագուհի Թովմասյանը հանդիպել է Վարդենիսի Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակազմի ներկայացուցիչների հետ

Այսօր ՝ նոյեմբերի 27-ին, քարոզարշավի երկրորդ օրը «Իմ քայլը» դաշինքի  դաշինքի թեկնածու Թագուհի Թովմասյանը հանդիպում է ունեցել Վարդենիսի Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Պատգամավորի թեկնածուն նախ շնորհակալություն է հայտնել տուն-ինտերնատի աշխատակիցներին ժամանակ գտնելու և հավաքին մասնակցելու համար՝ հավելելով, որ պետական այս կառույցը աշխատատեղերի մեծ խնդիր ունեցող Վարդենիսի համար կարևոր նշանակություն ունի: Հանդիպման ընթացքում Թագուհի Թովմասյանը ներկայացրել է «Իմ քայլը» դաշինքի  ծրագրի հիմնական դրույթները և Վարդենիսի տարածաշրջանի զարգացման իր մոտեցումները՝ առանձնակի կանգ առնելով աշխատավարձերի բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման վրա: Ելույթի ավարտից հետո թեկնածուն պատասխանել է տարաբնույթ հարցերի:

Քարոզարշավի երկրորդ կանգառն Ակունք համայքն էր, որտեղ ևս պատգամավորի թեկնածուն ներկայացրել է «Իմ քայլը» դաշինքի  նախընտրական ծրագիրը:

Նա նշել է, որ ընտրությունների ավարտից հետո համատեղ աշխատանքը և հանդիպումները կրելու են ավելի ակտիվ բնույթ՝ առաձնահատուկ շեշտելով, որ պատգամավոր ընտրվելու դեպքում քաղաքացիները հնարավորությունն են ունենալու իրենց խնդիրներով ուղիղ կապվել իր հետ՝ հայտնելով, որ նախընտրական բուլետներում նշված է իր հեռախոսահամարը:

Ակունք համայքում Թագուհի Թովմասյանն ի թիվս այլ խնդիրների, խոսել է նաև համայնքներում սպորտային և ժամանցային կենտրոնների ստեղծման անհրաժեշտության մասին: Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով:

Թագուհի Թովմասյանի նախընտրական շտաբ

Տեսանյութեր

Լրահոս