Բաժիններ՝

Վրաստանը և Գերմանիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Վրաստանի եւ ԳԴՀ-ի պաշտպանության նախարարներ Լեւան Իզորիան եւ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Գերմանիայում ստորագրել են երկկողմ հարաբերությունների պատմության մեջ առաջին համաձայնագիրը ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Մեր համագործակցության պատմության մեջ առաջին անգամ համաձայնագիր է ստորագրվել ռազմական ոլորտում համագործակցության մասին, որում նշված է, որ Գերմանիան կշարունակի պաշտպանել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ եւ կանի առավելագույնը ՆԱՏՕ-ին երկրի ինտեգրացման ճանապարհին»,- հայտարարել է Իզորիան Գերմանիա իր այցի ընթացքում ֆոն դեր Լյայենի հետ կայացած հանդիպումից հետո:

Նրա խոսքը մեջբերել է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցության խորացման հարցերը եւ նշել են նոր ուղղություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս