«Հայաստանում ընդունված է՝ մի բան խոսում են, հետո սկսում են բացատրել, որ իրենց  լավ չեն հասկացել». Շիրինյանը՝ Սասուն Միքայելյանի հայտարարության մասին

«Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում։ Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»,- նոյեմբերի 26-ին Թալինում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Սասուն Միքայելյանը։

Այս հայտարարությունն աղմուկ առաջացրեց, որին ստիպված եղավ անդրադառնալ նաև Նիկոլ Փաշինյանը՝ ասելով. «Սասուն Միքայելյանն ինքն էլ զգաց, որ ոչ այնքան հաջող ձևակերպում արեց և ինքն էլ ուղղեց իրեն՝ նշելով, որ նկատի է ունեցել այն, որ համաժողովրդական շարժումը կարևոր էր Արցախի ամրության առումով: Ու հիմա անհասկանալի է այս ամբողջ աղմուկը: Սխալ միտք կարող ենք արտահայտել բոլորս, սխալվել կարող ենք բոլորս, կարող ենք ներողություն խնդրել այդ սխալի համար»:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող քաղաքագետ Լևոն Շիրինյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սասուն Միքայելյանի հայտարարությանը՝ նշեց.

«Հայաստանում ընդունված է՝ մի բան խոսում են, հետո սկսում են բացատրել, որ իրենց  լավ չեն հասկացել: Որոշ ժամանակ առաջ հստակ հայտարարել եմ՝ Արցախի հարց այլևս գոյություն չունի: Խոսքը միջազգային ճանաչման մասին է, որը ժամանակին իր տեղը կդրվի, և վերջ: Ի՞նչ Արցախի հարց: Հորդորում եմ ընդհանրապես չխոսել դրա մասին: Մենք առաջարկել ենք Քուռ-Արաքսյան հանրապետության կոնցեպցիան: Որոշ մարդիկ գիշեր-ցերեկ Արցախի հարցի մասին են խոսում: Հիմա ամբողջ համացանցում կարդում ենք՝ եթե Արցախը հանձնվի, Հայաստանը կհանձնվի: Նախ Արցախը Հայաստանն է, երկրորդ՝ ի՞նչ հանձնել: Ո՞վ է ուզում հանձնել, որ: Պետք է խոսենք միայն ձեռքբերումներից»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս