ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի կարծիքով՝ հակամարտությունները խոչընդոտում են կառույցի ողջ պոտենցիալի օգտագործմանը

Գոյություն ունեցող հակամարտությունները խոչընդոտում են Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ողջ պոտենցիալը լիարժեք օգտագործել:

ՍԾՏՀ ԽՎ երևանյան նստաշրջանի ընթացքում նման տեսակետ հայտնեց Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևը:

«Մենք ուզում ենք բարելավել տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը: Սակայն գոյություն ունեցող կոնֆլիկտները խանգարում են մեզ օգտագործել ողջ պոտենցիալը այս համագործակցության համար: Որպես արդյունք՝ մեր տնտեսական օրակարգը թերի է և ոչ հավակնոտ»,-ասաց Հաջիևը:

Նա նշեց, որ կառույցն իր ջանքերը կենտրոնացնում է այս տարածաշրջանում և ակնկալում ավելին: Նա նաև շեշտեց, որ խորհրդարանականները հատուկ դեր ունեն տարածաշրջանային բազմակողմանի համագործակցության արդյունքում շոշափելի արդյունք ստանալու համար:

Նիստը նախագահող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ կառույցում համագործակցության տարիներին եղել են թե դժվարություններ, թե դրական իրադարձություններ: Նա նաև նշեց ազգային պատվիրակությունների դերը վեհաժողովի ձեռքբերումների գործում:

Տեսանյութեր

Լրահոս