Բաժիններ՝

Ֆրանսիայի Սենատի բարձրաստիճան պաշտոնյային կասկածում են ԿԺԴՀ-ի օգտին լրտեսության մեջ

Ֆրանսիայի Սենատի բարձրաստիճան պաշտոնյան Ֆրանսիայի Ներքին անվտանգության գլխավոր վարչության (DGSI) կողմից ձերբակալվել է ԿԺԴՀ-ի օգտին լրտեսության կասկածանքով: Այդ մասին հայտնել է TMC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Ըստ Quotidien ծրագրում հայտնված տվյալների՝ Բենուա Քյոնեդեն՝ Սենատի ճարտարապետության, ժառանգության եւ այգիների վարչության ղեկավարներից մեկն է:

Նրան կասկածում են «առանձնապես գաղտնի տեղեկատվություն փոխանցելու փորձի եւ ԿԺԴՀ-ի օգտին լրտեսության մեջ»: Նման մեղադրանքը ենթադրում Է մինչեւ 30 տարի ժամկետով բանտարկություն: Նշվում է, որ այժմ նրա գրասենյակներում խուզարկություն է կատարվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս