Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է գրեթե 800-ի
Իրանի արեւմուտքի Քերմանշահի նահանգում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 780-ի: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 716 տուժածների մասին: Գործակալության տվյալներով՝ երկրաշարժը վնասել է մինչեւ 300 բնակելի շենք:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Քերմանշահի նահանգի նահանգապետի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել անհապաղ օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժածներին եւ դրա համար մոբիլիզացնել բոլոր ուժերը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ տուժածներ կան երեք քաղաքներում՝ Գիլյանգարբում, Կասրե Շիրինում եւ Սարե-Պոլե-Զոհաբում: Rudaw իրաքյան հեռուստաալիքը հայտնել է Իրաքյան Քրդստանի տարածքում մեկ մարդու զոհվելու մասին, եւս 43 մարդ տուժել են:
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 6,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին իրանա-իրաքյան սահմանի շրջանում: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 16:37-ին: Երկրաշարժի օջախը տասը կիլոմետր խորության վրա: Էպիկենտրոնը գտնվում էր Բաղդադից 150 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում, Սերե Պոլե Զոհաբ քաղաքից 37 կմ հեռավորության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://www.youtube.com/watch?time_continue=1&v=ZL60LkrS25Q