Բաժիններ՝

Մուն Չժե Ինի վարկանիշն ընկել է մինչև պատմական նվազագույն ցուցանիշ. The Korea Times

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի աջակցության վարկանիշն ընկել է մինչեւ պատմական նվազագույն ցուցանիշ՝ 52,2 տոկոս: Այդ մասին հայտնել է The Korea Times թերթը՝ վկայակոչելով Realmeter սոցիոլոգիական գործակալության տվյալները:

Հարավկորեացի ղեկավարի վարկանիշը կրճատվում է արդեն ութերորդ շաբաթն անընդմեջ սոցիալ-տնտեսական ոլորտում շարունակվող խնդիրների ֆոնին, նշում է հրատարակությունը:

«Մուն ՉԺե Ինն առավել մեծ ժողովրդականություն վայելող նախագահն էր, երբ նա 2017 թվականի մայիսին եկավ իշխանության. մեկուկես տարի անց նա կորցրեց ընտրողների աջակցությունը՝ չկատարելով իր նախընտրական խոստումները»,-նշում է հրատարակությունը:

«Ժողովրդականության անկումն արտացոլում է քաղաքացիների հիասթափությունը՝ ազգային տնտեսությունն աշխուժացնելու եւ գործազրկության շարունակվող աճի հետ կապված իրադրությունը շտկելու՝ Մուն ՉԺե Ինի վարչակազմի ապարդյուն փորձերից, գործազրկություն, որը հոկտեմբերին հասել է վերջին 13 տարվա ամենաբարձր ցուցանիշին»,- գրում է հրատարակությունը:

Նրա տվյալներով՝ նախագահը հատկապես ժողովրդականություն չի վայելում մինչեւ 30 տարեկան երիտասարդների եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչների շրջանում: «Բազմաթիվ կորեացիներ այն կարծիքին են, որ Մուն Չժե Ինը չափազանց կտրված է իրականությունից եւ պատկերացում չունի այն մասին, թե ինչով է ապրում երկրի ժողովուրդը եւ ինչ խնդիրներ են նրան անհանգստացնում՝ տնտեսական լճացումը, հարկային բեռի աճը եւ գործազրկությունը»,-նշում է թերթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս